Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին։
Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեցին ՄԻՊ հանրային կապերի բաժնից։
«Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով մի շարք հարցեր։ Օրենքով սահմանված կարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման և բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրել Գլխավոր դատախազություն»,-նշեցին ՄԻՊ հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ Ալեքսանդր Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի կամավոր պետական բյուջե վերադարձնի «ժողովրդից գողացած փողերը»: