Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած անձը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Երևանի քաղաքապետի իրավական կարգավիճակը և քաղաքապետին ներկայացվող պահանջները:

 Քաղաքապետը`

  1. տեղական ինքնակառավարման մարմին է.
  2. ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.
  3. ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.
  4. ավագանու անդամ է:

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել