Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կամ կեղծ եզրակացություն կամ սուտ ցուցմունք տալու նպատակով փորձագետին, ինչպես նաև սխալ թարգմանություն կատարելու համար թարգմանչին կաշառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Վերոնշյալ արարքները, որոնք զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Թվարկված արարքները, որոնք՝
1)կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2)զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: