Ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման համար վճարներ գանձվու՞մ են, թե` ոչ

Ավտոմոբիլային ճանապարհը համալիր ինժեներական կառույց է, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար:

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է: Ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար օրենքով սահմանվում է վճար:

 

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար օրենքով սահմանվում է վճար:

 

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:

 

Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով դրանցից օգտվողներին հասցված վնասը ենթակա է հատուցման օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել