Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
1)դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից.
2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.
3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը.
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:
Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: