Հայցադիմումին կցվում է խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը

ՀՀ քաղաքացիական դատավարության 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առնվազն 20 համահայցվորի կողմից համատեղ ներկայացված հայցը համարվում է խմբային, եթե հայցը հարուցված է միևնույն պատասխանողի (համապատասխանողների) դեմ, և հայցի առարկան և հիմքը նույնն են:

Հայցադիմումին կցվում է խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության 225-րդ հոդվածի համաձայն խմբային հայցով հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով:

 Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը:

Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորն ինքն է հանդես գալիս որպես խմբային հայցով ներկայացուցիչ:

Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին չի բացառում խմբային հայցվորի իրավունքը՝ ծանոթանալու գործի նյութերին, իր մասով հրաժարվելու հայցապահանջներից, իր մասով դադարեցնելու ներկայացուցչի լիազորությունները:

Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարման դեպքում դրանք կատարված են համարվում բոլոր հայցվորների մասնակցությամբ:

 Խմբային հայցով պատասխանողի ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել