Կան հիմքեր, որոնց առկայությամբ եռամսակային օգնության վճարումը դադարեցվում է

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը անդրադառնում է եռամսյակային հրատապ օգնության տրամադրման հետ կապված հարաբերություններին:

Վերոնշյալ օրենքի հոդված 22-ի 1-ին մասով սահմանվում է`եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

Սակայն, կան օրենքով սահմանված հիմքեր, որոնց առկայությամբ եռամսակային օգնության վճարումը դադարեցվում է:

Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետևյալ դեպքերում.

1)սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում.

2)ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.

3)ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում.

4)ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:

Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել