Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`
10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման.
10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ ներմուծվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի մասով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
Ֆիզիկական անձի կողմից 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծումը կարող է գրավոր ձևով հայտարարագրվել ֆիզիկական անձի ցանկությամբ:
Ֆիզիկական անձի կողմից դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, ներմուծումն իրականացվում է գրավոր ձևով մաքսային հայտարարագրման պայմանով՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով: