Այսօր՝ օգոստոսի 13-ին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն՝
- Վլադիմիր Թամրազյանը ազատվել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշոտնից,
- Մելքոն Աղաջանյանն ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնում,
- Արամ Հախինյանը ազատվել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պետի պաշտոնում:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՊԵԿ-ից: