Օտաերկրացիների մասին ՀՀ օրենքի վերլուծության հիման վրա կարելի է ասել, որ ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ՝
- ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր և մշտական, այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ/Օտաերկրացիների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդված/,
- ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով,
Այն անձանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ տրվում է հատուկ տեսակի անձնագիր՝ 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս՝
- առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան,
- Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից։