ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:
«Դատապարտելի և անընդունելի է ներհայաստանյան հարցերը բռնությամբ լուծելը»,- ասաց նա՝ հավելով որ ուշիուշով հետևում է այնտեղ տեղի ունեցող դեպքերին և կապի մեջ է լինում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Բոկ Սահակյանը մի քանի անգամ է հանդիպել ցուցարարների հետ, լսել նրանց պահանջները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ Բակո Սահակյանը պատրաստվում է այդ պայմանավորվածությունները լիարժեքորեն կատարել:
Եվ այժմ, ըստ Փաշինյանի, հասարակությունը պետք է հնարավորություն տա նախագահին՝ այդ պայմանավորվածությունները իրագործելու, դադարեցնել ցույցները:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2054776304842754/