Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության օրակարգային և չզեկուցվող հարցերից թվում է կառավարության նոր ծրագիրը:
Ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարությունը առանձին որոշման նախագծով առաջարկել է Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը քննարկելու համար: