«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը դիմել է Վարչական դատարան վարորդի նկատմամբ սահմանված արագությունը գերազանցող արագությամբ երթևեկելու համար նշանակված տուգանքը վերացնելու համար:
Իրավաբան.net-ի լրագրողին կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտնեց` քանի որ SD 580 մոդելի արագաչափերը 1 կմ/ժ անճշտություն ունեն, ապա թույլատրելի 70 կմ/ժ արագություն փոխարեն 81 կմ/ժ արագությամբ երթևեկելու դեպքում` վարորդի նկատմամբ չպետք է կիրառվեր տուգանք:
ՀԿ-ի նախագահը նաև տեղեկացրեց, որ բացի այդ գործից այս պահին կենտրոնը ևս երկու գործ ունի դատարանում: Երկու գործերն էլ վերաբերում են տուգանքի մասին որոշումը օրենքով սահմանված ժամկետներում չուղարկելուն:
Աղբյուրը` Իրավաբան.net