Կեղծ դեղեր պատրաստելու համար նախատեսված պատասխանատվությունը

Ինչպես գիտենք, բժշկական և դեղագործական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա: Նշված կարգը չպահպանելու համար սահմանված է վարչական և հարկային պատասխանատվություն, սակայն եթե արդյունքում վնաս է պատճառվել մարդու առողջությանը, ապա դա առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

Մասնավորապես` առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ 300 000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Բացի այդ, կեղծ դեղեր պատրաստելու կամ իրացնելու համար ևս սահմանված է պատասխանատվություն`ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Վերը նշված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել