Դրվում է դրոշմակ՝ «Գրանցումը վերականգնված է» մակագրությամբ

Հաճախ է պատահում, երբ քաղաքացիական կացության ակտի գրառումը չի պահպանվում և անհրաժեշտություն է առաջանում այն վերականգնել:

 

Կորած կամ չպահպանված քաղաքացիական կացության ակտի գրառումը վերականգնելու մասին դիմումը ներկայացվում է դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

 

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումն իրականացվում է քաղաքացիական կացության ակտի կորած գրառումը կազմած ՔԿԱԳ տարածքային բաժինը՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, եթե սահմանված կարգով անհնար է իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը:

 

Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման բացակայության մասին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման փաստի վերականգնման նպատակով դատարան դիմելու համար հիմք է համարվում ՔԿԱԳ տարածքային բաժնի մերժումը:

 

«Ակտի վերականգնված գրառման հիման վրա տրվող վկայականների վրա դրվում է դրոշմակ՝ «Գրանցումը վերականգնված է» մակագրությամբ: Տրված վկայականի սերիան և համարը նշվում են վերականգնված ակտի գրանցման 2 օրինակի վրա»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Ակտերի գրառումները վերականգնելու վերաբերյալ հարցերի քննարկումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում՝ հաշված ՔԿԱԳ-ի տարածքային մարմնում դիմումն ստանալու օրվան հաջորդող օրվանից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել