Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան. Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, Հայաստանը լինելու է իրավահավասարության և  օրենքի երկիր, բոլորը զբաղվելու են իրենց նախընտրած բիզնեսով: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան:

Այս մասին իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, թե որևէ մեկը չկասկածի, որ նոր կառավարությունը այս կարճ ժամանակահատվածում շրջադարձային  փոփոխություններ է կատարելու:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել