Ո՞վ է գունավոր հեռուստատեսության գյուտարարը և ինչպիսի՞ սահմանափակումներ է ամրագրել օրենսդիրը ֆիլմերի և հաղորդումների վերաբերյալ

Երևի թե բոլոր հայերը հպարտություն են զգում, երբ լսում են Հովհաննես Ադամյանի՝ գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարի անունը:

 

Երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետը: 1925թ-ին նա պատրաստել և ցուցադրել է նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցի նախահայրն է:

 

Խոսելով հեռուստատեսության վերաբերյալ՝ նշենք, որ այն հնարավորություն է տալիս հետևել ողջ աշխարհում կատարվող իրադարձություններին:

 

Միևնույն ժամանակ որոշ հեռուստահաղորդումներ և ֆիլմեր կարող են բացասական ազդեցություն ունենալ ինչպես մեր, այնպես էլ մեր երեխաների հոգեկանի վրա, որի հետևանքով նաև օրենսդիրը սահմանել է որոշ արգելքներ և սահմանափակումներ:

 

Այսպես. «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի «Հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը և հավելում, որ նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:

 

Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել