Կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում` սահմանելով, որ հուղարկավորությունը կազմակերպած անձի պահանջով գերեզմանատան տնօրինությունը տալիս է մահացածին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու կնքված տեղեկանք։
Այսպիսով կապահովվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն այն դեպքում, երբ կենսաթոշակառուն մահացել է արտերկրում, սակայն հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում։
Աղբյուրը` Իրավաբան.net