Ինչպես գիտենք, աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է անձից պահանջել մի շարք փաստաթղթեր, այդ թվում` անձնագիր: Նշված պարտականությունը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:
Մասնավորապես` գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` 20 000 ՀՀ դրամի չափով:
Նշված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` 50 000 ՀՀ դրամի չափով:
Վերը նշված իմաստով անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը:
Աղբյուրը` Իրավաբան.net