Պետական տուրք վճարելով` քաղաքացին իրականացնում է իր պարտականությունը, մինչդեռ ի՞նչ իրավունքներ ունեն պետական տուրք վճարողները:
Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն`
– պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.
– վերադասության, ինչպես նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
– դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.
– ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.
– սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:
Աղբյուր՝ Իրավաբան.net