Ինչպես գիտենք, աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերություններ պետք է առաջանան միայն աշխատանքային պայմանագրի կնքմամբ:
Պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ աշխատողը աշխատում է, ստանում աշխատավարձ(երբեմն նաև չի ստանում) առանց գործատուի հետ գրավոր աշխատանքային պայմանագիր կնքելու:
Նման կերպ գործատուն խուսափում է համապատասխան հարկերից:
Պետք է իմանալ, որ առանց Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Աղբյուրը` Իրաբան.net