ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երեւան քաղաքի դատախազի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net