Ինչպե ՞ս ձեռք բերել կացության վկայական կամ երկարացնել դրա գործողության ժամկետը

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

 

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

 

2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

 

3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).

 

4) դիմում հաշվառման մասին.

 

5) տեղեկանք բնակության վայրից.

 

6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):

 

Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձին կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 5 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել