ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Սերժ Սարգսյանը նոր հրամանագի է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչում-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Սարգսի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել