ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏ. ԱՌԵՂԾՎԱԾ, ԹԵ՞ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՁԻ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

ՀՀ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ
Լիանա Հարությունյան
28.12-31.12.2007թ., «Իրավունք» օրաթաթերթ
Յուրաքանչյուր պետության քաղաքակրթության աստիճանը որոշվում է տվյալ պետության հասարակությունում մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանով, այսինքն որքան պաշտպանված և հարգված են մարդու իրավունքները, այնքան ավելի քաղաքակիրթ է տվյալ պետությունը, այնքան այն ավելի իրավական է, սոցիալական և ժողովրդավարական:
Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջնային և կարևորագույն երաշխիքներից մեկը հանդիսանում է արդարադատությունը:
Գաղտնիք չէ, որ արդարադատությունն իրականացնող մարմինների հեղինակությունից, ինքնուրույնությունից և անկախությունից է կախված ցանկացած երկրի օրինականության և ժողովրդավարության մակարդակը, որն էլ իր հերթին ապահովում է մարդու իրավուքների և ազատությունների պաշտպանվածությունը:
Ներկայիս իրականացվող արդարադատության համակարգի բարեփոխումները անշուշտ կնպաստեն արդարադատության իրականացմանը, մինչդեռ դրանք չեն կարող լիարժեք լինել և ծառայել իրենց բուն նպատակին, եթե այդ բարեփոխումները արվում են համահունչ չգնալով տվյալ պետության հասարակական-քաղաքական իրավիճակին: Ավելին, եթե դրանք ընդունվում եմ, այն ժամանակ, երբ դեռ պահը չի հասունացել, ապա դրանք կարող են լուրջ վտանգ ստեղծել յուրաքանչյուր իրավական պետության համար □հենասյուն□ հանդիսացող ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ:
Արդարադատության իրականացման ապահովումը, որպես իրավական պետության բաղկացուցիչ տարր ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպեu նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Սահմանադրական այս նորմն իր արտացոլումն է գտել նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ի մասում:
Մարդու իրավունքների պաշտպանության գործում Կոնվենցիայի դերը գնահատելիս՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախկին նախագահ պրն. Ռիսդալը բազմիցս ընդգցել է, որ իր գոյութայն ընթացքում Կոնվենցիան ողջ Եվրոպայի համար դարձել է Սահմանադրական օրենք: Լինելով միակ միջազգային պայմանագիրը, որն ունի կոնվենցիայի դրույթների կիրառումը հսկող դատարան, այն է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, այն այսօր դարձել է մարդու իրավունքների պաշտպանության գործուն երաշխիք:
Դա է պատճառը, որ այն վավերացրած պետությունները պարտավորություն են ստանձնել իրենց ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի նորմերին և չխախտել դրանք՝ ապահովելով այդ նորմերի պրակտիկ կիրառումը:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաև գործերի քննության ժամանակ ողջամիտ ժամկետները և կարևորում դատարանների կողմից դրանց պահպանումը: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող ինչպես սահմանդրական, այնպես էլ Կոնվեցիայի դրույթը նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունը ու վստահելիությունը:
«Ողջամիտ ժամկետ» օրենսդրական դրույթն իր արտացոլումն է գտել նաև բարեփոխվող օրեսդրության մեջ: Այսպես, ՀՀ Դատական օրենսգիրքը ամրագրում է գործի դատաքննության նախապատրաuտությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ են մտնելու 2008 թվականից, նույնպես ձևակերպել են «ողջամիտ ժամկետ» օրենսդրական եզրույթը:
Օրինակ՝ եթե գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում էր, որ գործը պետք է քննվի և վճիռ կայացվի դատարանի կողմից հայցադիմումն ընդունելու oրվանից երկամuյա ժամկետում, ապա ըստ նոր փոփոխությունների գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում, կամ եթե գործող օրենսգրքով առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենն uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, պարտավոր էր գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան, ապա ըստ նոր փոփոխությունների առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իսկ դրա անհնարինության դեպքում ողջամիտ սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան:
Հետևաբար հարց է ծագում ի՞նչ պետք է հասկանալ □ողջամիտ ժամկետ□ ասելով, ո՞ր պահից այն պետք է հաշվարկել, կարո՞ղ են այստեղ գոյություն ունենալ որևէ կոնկրետ չափանիշներ, այդ ժամկետի հաշվարկման համար: Անդրադառնալով «ողջամիտ ժամկետ» հասկացությունը, հարկ ենք համարում տալ □ողջամիտ□ բառի իմաստը: Ըստ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի 4-րդ հատորի (Յ-Ֆ) գլուխների □ողջամիտ□ բառը, որպես ածական ունի հետևյալ իմաստը՝ առողջամիտ, ողջախոհ, առողջ դատող: Եվ եթե վերլուծենք առկա օրեսդրական ձևակերպումները և կատարված փոփոխությունները, ապա ակնհայտ է դառնում հետևյալը, որ
• նոր փոփոխությունը, չի ամրագրում, թե՞ որ պահից պետք է սկսի հոսել □ողջամիտ ժամկետ□-ը, ինչը հստակ արտացոլված է գործող օրեսնդրությամբ՝ □հայցադիմումն ընդունելու oրվանից□ օրենսդրական ձևակերպմամբ,
• ավելին, եթե ժամկետը □ողջամիտ□ է, ապա այն պետք է լինի հնարավորիս սեղմ, ուստի օրենսդիրը ամրագրելով □իսկ դրա անհնարինության դեպքում ողջամիտ սեղմ ժամկետում պարտավոր է□ օրենսդարական եզրույթը, ըստ էության առաջին ատյանի դատարանին օժտելով նման իրավասությամբ, ինքնըստինքյան ընդունել է, որ □ողամիտ ժամկետ□ հասկացությունը կարող է «կամայական» մոտեցումների տեղիք տալ և գործերի քննության անհիմն և չպատճառաբանված ձգձգումները առիթ հանդիսանալ:
Ասվածին մնում է միայն հավելել, չկայացած դատական պրակտիկայի պայմաններում և չունենալով ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշումներ, մեր հասարակությունը միանշանակ կանգնելու է մեկ այլ խնդրի առջև՝ կամայական և անհարկի գործերի ձգձգումների, որոնք էլ իրենց հերթին լուրջ վտանգ են ներկայցնում իրավունքի գերակայության համար:
Նման պայմաններում, անկասկած է, որ կավելանեն Հայաստանի Հանրապետությունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան տրվող գանգատները, որոնց բավարման դեպքում խաղաքարտի վրա կդրվի Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:
Եվրոպական դատարանի դատական պրակտիկան ցույց է տալիս, որ կոնկրետ ժամկետներ չեն ներառվում □ողջամիտ ժամկետ□ հասկացության ներքո, բայց մի բան հստակ է այդ ժամկետը պետք է լինի հենց ողջամիտ և հիմնավորված: Գործերի քննության ժամկետի ողջամտությունը Եվրոպական դատարանը գնահատում է, ելնելով որոշակի չափանիշներից:
Այսպես, յուրաքանչյոր կոնկրետ գործում Եվրոպական դատարանը, ելնելով տվյալ գործի հանգամանքներից, □ողջամիտ ժամկետը□ որոշելիս, գնահատում է գործի բարդությունը, դիմողի վարքագիծը և տվյալ գործը քննության առած իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց վարքագծի ազդեցությունը գործի քննության տևողության վրա, ինչպես նաև հաշվի է առնում դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվել է տվյալ գործի քննությունը:
Հարկ է նշել, որ ներպետական մարմիններում դատաքննության կամ այլ իրավական վարույթի տևողության ժամկետը գնահատելիս Եվրոպական դատարանն առաջնորդվում է նաև այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցած ձգձգումներով:
Ամփոփելով ասվածը՝ կցանկանայի մեջբերել Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Մեծի խոսքերը.□Վատ օրենքները լավ կիրառողների ձեռքում լավն են, և ամենալավ օրենքները վատ կիրառողների ձեռքում՝ վնասակար□:
Հետևաբար, արդյո՞ք կդառնա ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏԸ, որպես կամայականության դրսևորման գործիք, թե՞ կծառայի յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխավորմանը, ցույց կտա ժամանակը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել