Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար, փաստաբան
Արշավիր Խալափյան
01.02-04.02.2008թ., «Իրավունք» օրաթաթերթ
Դատաիրավական բնագավառի օրենսդրական վերջին փոփոխությունները որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս, որոնց մասին նպատակարմար գտանք ներկայացնել մեր տեսակետները: Տրամաբանական կլիներ, եթե օրենսդրական փոփոխությունները միտված լինեին արդարադատության բնագավառի բարեփոխումների երկրորդ փուլում դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանը: Սակայն, ցավոք ներկայիս դատաիրավական փոփոխությունների գերակշիռ մասը հետադիամական բնույթի են և չեն կարող ապահովել դատական համակարգի զարգացումը: Օբյեկտիվ լինելու համար պետք է նաև նշել, որ որոշ փոփոխություններ իրենց բնույթով դրական են և իրենց մեջ պարունակում են դատաիրավական համակարգի որոշակի տարրերի զարգացմանն ուղված ռացիոնալ հատիկներ: Եվ այս առումով այսօր կարևոր է դիտարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված որոշ փոփոխություններ:
Նախ և առաջ կցանկանայինք անդրադառնալ դատավորների ինքնաբացարկի ինստիտուտին. մինչև օրենսդրական փոփոխությունները գործը քննող դատավորին կարող էին նաև բացարկ հայտնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածում նշված գործին մասնակցող անձինք: Կատարված փոփոխությամբ դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Մինչև փոփոխությունը գործը միանձնյա քննող դատավորի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում էր դատարանի նախագահը, իսկ եթե գործը քննվում է դատարանի նախագահի վարույթում՝ մեկ այլ դատավոր: Գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորներից մեկի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում էին մնացած դատավորները՝ բացարկվողի բացակայությամբ: Ինքնաբացարկին կամ բացարկին կողմ և դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում ինքնաբացարկը կամ բացարկը համարվում էր բավարարված: Փոփոխված տարբերակով դատավորը ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ և հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով էլ դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին: Ըստ էության այս փոփոխությունը խախտում է արդար դատաքննության իրավունքը, կասկածի տակ է դնում դատավորների անաչառությունը և անկողմնակալությունը, սահմանափակում է գործին մասնակցող անձանց իրավունքները, չհիմնավորված ձևով ընդլայնում է դատավորների լիազորությունների շրջանակը և վերջին հաշվով իր մեջ պարունակում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի փոփոխված տարբերակը շահեկանորեն տարբերվում է նախկին տարբերակից: Մասնավորապես կցանկանայի անդրադառնալ նոր տարբերակի 1-ին կետին, որտեղ նշված է, որ փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ, գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ, ինչպես նաև նոր տարբերակի նույն հոդվածի 3-րդ կետին, համաձայն որի դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորություններն հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը: 41-րդ հոդվածում կատարված այս փոփոխություններն ըստ էության, հատկապես մարզերում, քաղաքացիներին ազատում են ժամանակի անտեղի կորստից, լրացուցիչ ֆինասական ծախսերից, նոտարական գրասենյակներում հաճախակի հանդիպող քաշքշուկներից, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և օպերատիվ ձևով օգտվել ներկայացուցիչների, մասնավորապես փաստաբանների ծառայություններից:
Օրենսգրքի 48-րդ հոդվածում կատարված փոփոխությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում: Ըստ հին տարբերակի գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Սա հստակ, հասկանալի և մատչելի ձևակերպում է, որը տարընթերցումների տեղիք չի տալիս: Լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր տարբերակով շարադրված 48-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը: Համաձայն նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետի գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մաuնակցող մյուu անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպեu իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով: Համաձայն նույն հոդվածի 5-րդ կետի գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մաuնակցող մյուu անձինք uույն oրենuգրքով uահմանված կարգով ծանոթացել են նախoրոք, իսկ ըստ 7-րդ կետի կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուu կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաuտերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
Ըստ էության սա խախտում է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը, բացառում կամ մեծ հարցականի տակ է դնում արդար և անաչառ դատաքննության հավանականությունը, դատավորին հնարավորություն է տալիս մեծամասամբ ուղղորդել դատաքնությունը իր և շահագրգիռ կողմի համար ցանկալի ուղղությամբ և կանխորոշել գործի ելքը, էլ ավելի է դժվարացնում ներկայացուցիչների մասնավորապես փաստաբանների աշխատանքը, մեծացնում է հասարակության և դատարանների միջև առկա անջրպետը, իրավաբանական ծառայությունը, հատկապես փաստաբանի կողմից կողմից մատւոցվող ծառայությունը էլ ավելի անմատչելի է դառնում հասարակ քաղաքացիների համար, խոչընդոտում է առանց այն էլ չկայացած փաստաբանական ինստիտուտի կայացմանը և վերջապես այն կնպաստի դատաիրավական համակարգում կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը: