Ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը․

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը խոր մտահոգություն է հայտնում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնումկայացած եռակողմ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։

Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը, որը միակողմանի և անարդարացիկերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Մենք կոչ ենքանում ԵԱՀԿ-ին դիմակայել այս քայլին։ Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցի չարծարծումը։

Հանձնախումբը վերահաստատում է իր վճռականությունը հետապնդելու այս և այլ հիմնարար հարցերը, մասնավորապես՝ վերադարձի իրավունքը, որըամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպականխորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։

Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեքիրագործման։ Ցանկացած համաձայնագիր, որը անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան, խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր։

2025 թ. օգոստոսի 10»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել