Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը): Այս մասին Iravaban.net–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,-նշեցին ՔԿ-ից: