Դավիթ Հարությունյանն առաջարկեց նոր մեքենա գնելու փոխարեն օգտվել կրճատված տրանսպորտային միջոցներից

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն այսօր՝ մայիսի 26-ի կառավարության նիստին ներկայացրեց ԱՆ-ին գումար հատկացնելու որոշման նախագիծը։ Այդ գումարը պետք է տրամադրվի Արդարադատության ակադեմիային՝ անհրաժեշտ սարքավորումներ, գույք գնելու և ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով և ժամանակակից պայմաններին համապատասխան կազմակերպելու նպատակով: Ի թիվս մի շարք գույքերի, ակադեմիան նաև նոր մեքենայի կարիք ունի։ Այդ մասին հայտնեց պարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարմնի հաշվին գրանցված մեքենան հին է և խնդիրներ է առաջացնում։ Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկեց 8,5 մլն դրամ գումարն ուղղել նաև նոր մեքենա ձեռք բերելու համար, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունում առկա են կրճատված մեքենաներ․ «Առաջարկում եմ գտնել համապատասխան մեքենա և առաջարկել, որ տեղափոխենք Պետգույքի վարչության բալանսից ակադեմիայի բալանսին՝ խուսափելով ավելորդ ծախսից»,- նշեց նա, իսկ վարչապետն ընդունեց պարոն Հարությունյանի առաջարկը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել