Անասնաբուժական հսկողության բեռների և սննդամթերքի բնաիրային քանակությունների ներմուծման դեպքում անհրաժեշտություն չկա դիմելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ներքոնշյալ դեպքերում։
Ապրանքի ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) | Ապրանքի անվանումը | Բնաիրային չափը (մինչև) |
---|---|---|
02 | Միս և մսի սննդային ենթամթերք | 10 կգ |
03 | Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ՝ բացառությամբ կենդանի ձկան | 10 կգ |
0302 70 000 | Ձկան խավիար | 0.5 կգ |
04 | Կաթնամթերք, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 կգ |
0408 11 | Ձվի փոշի | 5 կգ |
0407 00 | Սննդային թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած | 100 հատ |
08 | Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ | 10 կգ |
09 | Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ | 1 կգ |
1201 00 | Ընդավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված՝ բացառությամբ սերմացուի | 10 կգ |
1202 | Գետնընկույզ | 10 կգ |
1203 00 000 1204 00 1205 1206 00 1207 1208 | Հատիկավորներ, պտուղներ, յուղատու սերմեր, հատիկավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված, բոված կամ պատրաստված որևէ եղանակով, կեղևազրկված կամ չկեղևազրկված՝ բացառությամբ սերմացուների յուղատու կուլտուրաների սերմերից կամ պտուղներից ալյուր՝ մանր կամ խոշոր աղացած՝ բացառությամբ մանանեխի սերմերի | 10 կգ |
1212 | Ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ՝ թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք՝ դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված | 10 կգ |
15 | Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր՝ բացառությամբ գերչակի | 10 կգ |
16 | Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից | 5 կգ |
1604 30 | Թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ՝ պատրաստված այլ ձկան խավիարից | 0.5 կգ |
17 | Շաքար, այլ շաքարներ՝ ներառյալ լակտոզա, ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ վիճակում, շաքարային սիրոպներ՝ առանց համահոտային և ներկանյութերի, արհեստական մեղր՝ խառնված կամ չխառնված բնական մեղրի հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղեն՝ ներառյալ սպիտակ շոկոլադը | 10 կգ |
1704 10 | Ծամոն՝ պատված կամ չպատված շաքարով | 0.2 կգ |
18 | Կակաո և դրանից մթերք | 5 կգ |
19 | Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից | 15 կգ |
1901 10 000 | Մանկական կեր՝ փաթեթավորված վաճառքի համար | 10 կգ |
1901 20 000 | Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր | 10 կգ |
1902 | Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը՝ սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | 10 կգ |
1904 | Պատրաստի սննդամթերք՝ ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր՝ հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)՝ այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 5 կգ |
1905 31 1905 32 | Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր | 5 կգ |
20 | Մթերք՝ ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից | 10 կգ |
21 | Սննդամթերքներ՝ տարբեր | 5 կգ |
2102 | Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի | 2 կգ |
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է |
23 | Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | 10 կգ |
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: