Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համապատասխան քաղաքական ուժերը ստացել են՝
- Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 71.25 տոկոս ձայն կամ 240.036 քվե,
- «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 21 տոկոս կամ 70.731 քվե,
- «Երկիր ծիրանի» կուսակցություն՝ 7.75 տոկոս կամ 26.109 քվե։
Նշենք, որ Երևանի ավագանու կազմում կլինեն երեք ուժերի ներկայացուցիչներն էլ:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Արմինե Չախալյանը. «ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն Երևանի ավագանու 65 մանդատը կբաշխվեն այսպես՝ յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով: Այդ արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են»:
Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։
ՀՀԿ-ից մանդատ կստանան
- Տարոն Մարգարյան (նա վերընտրվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում)
- Սմբատ Լպուտյան
- Հովիկ Մուսայելյան
- Աստղիկ Գևորգյան
- Արա Երնջակյան
- Մարտին Վարդազարյան
- Լևոն Իգիթյան
- Աննա Ասատրյան
- Երվանդ Երզնկյան
- Միքայել Պողոսյան
- Ենոք Ազարյան
- Նաիրա Նահապետյան
- Կամո Հովհաննիսյան
- Գրիգոր Մինասյան
- Հովհաննես Թոքմաջյան
- Ռոզա Սիրունյան
- Միքայել Դովլաթյան
- Կամո Արեյան
- Արամ Սուքիասյան
- Նատալյա Լափաուրի
- Վահե Նիկոյան
- Դավիթ Օհանյան
- Տիգրան Բարսեղյան
- Լիլիթ Բեգլարյան
- Սերգեյ Մկրտչյան
- Արա Կետիկյան
- Արտավազդ Սարգսյան
- Աննա Մկրտչյան
- Մանվել Ջավադյան
- Հրայր Անտոնյան
- Ռուսլան Բաղդասարյան
- Ալինա Քուշկյան
- Դավիթ Գրիգորյան
- Արա Սադոյան
- Արտակ Ալեքսանյան
- Անուշ Հայրյան
- Արմեն Ուլիխանյան
- Վաղինակ Մկրտչյան
- Արմեն Սարգսյան
- Անուշ Նավասարդյան
- Արտակ Հանիսյան
- Արթուր Կիրակոսյան
- Սանասար Բեգլարյան
- Նարգիզ Զեյնալյան
- Գրիգոր Գրիգորյան
- Արմեն Երեմյան
ԵԼՔ դաշինք
- Նիկոլ Փաշինյան
- Արայիկ Հարությունյան
- Դավիթ Խաժակյան
- Անահիտ Բախշյան
- Աշոտ Աթյան
- Ալեն Սիմոնյան
- Անի Խաչատրյան
- Անի Սամսոնյան
- Տիգրան Ավինյան
- Սերգեյ Ղահրամանյան
- Թեհմինա Վարդանյան
- Էդուարդ Աղաջանյան
- Հարություն Բաբայան
- Տիգրան Տեր-Մարգարյան
Քանի որ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր, նա իր մանդատը կստանա խորհրդարանում, իսկ որպես ավագանու 14-րդ անդամ, նրա փոխարեն մանդատը կստանա Զարուհի Բաթոյանը։
Երկիր Ծիրանի
- Զարուհի Փոստանջյան
- Մնացական Պարակշի
- Սոնա Աղեկյան
- Հայկ Պետրոսյան
- Մարինա Խաչատրյան
Ալիսա Չիլինգարյան