Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
Ոչ պատշաճ որակի ապրանքն այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույնպիսի ապրանքով փոխարինելիս, եթե փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի ցածր է, քան փոխարինման համար տրվող ապրանքի գինը, սպառողը պետք է վճարի գների տարբերությունը, իսկ այն դեպքում, երբ փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի բարձր է, քան փոխարինման համար տրվող ապրանքինը, գների տարբերությունը վճարվում է սպառողին:
Նշված հաշվարկներում փոխարինման ենթակա ապրանքի գնի բարձրացման դեպքում կիրառվում է սպառողի պահանջի ներկայացման օրվա առկա գինը, իսկ իջեցման դեպքում` այն սպառողի կողմից գնման օրվա գինը:
Եթե վաճառողն սպառողի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:
Առուվաճառքի պայմանագիրը լուծելիս, կամ ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելիս, կամ ապրանքի գնման գինը համաչափորեն իջեցնելու մասին սպառողի պահանջը բավարարելիս հաշվի է առնվում ապրանքի գնի իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե սպառողի պահանջը կամավոր չի բավարարվել, գինը համաչափորեն իջեցնելու մասին դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:
Վաճառողին ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա դրությամբ գնի (իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ գնի) միջև տարբերությունը:
Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:
Կարող եք կարդալ նաև՝
Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում սպառողների հետ հաշվարկները
Ի՞նչ անել, եթե սպառողին վաճառվել է թերություններով ապրանք
Ի՞նչ ժամկետներում պետք է սպառողը ներկայացնի պահանջ ապրանքի թերությունների վերաբերյալ
Ի՞նչ պարտավորություններ ունի վաճառողը սպառողների նկատմամբ
Վնասակար օրգանիզմների հայտնաբերման մասին ծանուցումը
Սերմանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ անասնաբուժական լաբորատոր գործունեության վերաբերյալ
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվեն ձվի և ձվամթերքի արտադրության ժամանակ
Պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ձվերի և ձվամթերքի պահպանման և փոխադրման դեպքում
Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը
Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից
Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին
Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին
Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը
Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները
Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին
Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները
Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել
Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը
Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը
Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները
Կարող եք դիտել նաև՝
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մսի և մսամթերքի արտադրությանը
Ի՞նչ է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմը և ի՞նչ պետք է իմանան սպառողները
Ի՞նչ անել, եթե սպառողին վաճառվել է թերություններով ապրանք
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին
Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ