Ռուս օլիգարխ Վեկսելբերգին պատկանող ընկերությունների տնօրենները մեղադրվում են կաշառակերության մեջ

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն ձերբակալել է ռուս հայտնի միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգի երկու ընկերությունների գործադիր տնօրեններին՝ կաշառակերության մեղադրանքով: Ըստ կոմիտեի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության՝ ձերբակալված պաշտոնյաները՝ Renova Group-ի գործադիր տնօրեն Եվգենի Օլխովիկը և T Plus էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության ղեկավար Բորիս Վայնզիխերը ձերբակալվել են 12.3 միլիոն դոլար (800 միլիոն ռուբլի) կաշառք վճարելու մեղադրանքով: Միխաիլ Սլոբոդինը, ով ներկայումս հանդիսանում է Vimpelcom բջջային օպերատորի գործադիր տնօրենը, նույնպես փնտրվում է այս գործի առնչությամբ:

Երեք պաշտոնյաները մեղադրվում են Կոմի նահանգի պատնոնյաներին կաշառելու մեջ 2007-ից 2014թթ ընթացքում, երբ նահանգապետի պաշտոնը զբաղեցնում էր Վյաչեսլավ Գաիզերը, ով բանտարկության մեջ է անցյալ տարվա սեպտեմբեր ամսից:

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում չորրորդ տեղը գրավող Վեկսելբերգը (կարողությունը գնահատվել է 14,3 միլիարդ դոլար), ով չի մեղադրվել գործի հետ առնչությու ունենալու մեջ, երրորդ ռուս միլիարդատերն է, ում պատկանող ընկերությունների հետախուզվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից վերջին երկու տարվա ընթացքում: Ինչպես հայտնի է «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրեն Վլադիմիր Եվտուշենկովի նկատմաբ տնային կալանք էր կիրառվել երեք ամիս ժամկետով 2014թ-ին, իսկ նրա ընկերություն կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված «Բաշնեֆտ» նավթարդյունահանող ընկերության բաժնետոմսերը համարվել են պետական սեփականություն: Սակայն ավելի ուշ նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները հերքվել են:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել