Քաղաքացիական ծառայությունների գրասենյակների տեսչական ստուգումների արդյունքում, Դուբայի Շեյխ Մուհամմեդը անհարմար վիճակում է հայտնվել, կանգնելով դատարկ աշխատասեղանների առջև, որոնք պետք է զբաղեցված լինեին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, տեղեկացնում է www.bbc.com– ը:
Կիրակի վաղ առավոտյան ժամը 7:30-ին, Դուբայի Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդը իրականացրել է մի շարք քաղաքացիական ծառայությունների գերատեսչությունների ստուգումներ՝ ակնկալելով տեսնել բարձրաստիճան պաշտոնյաներին արդեն իրենց սեղանների մոտ աշխատելիս: Նշենք, որ կիրակին սովորական աշխատանքային օր է Էմիրություններում:
Այդ այցի արդյունքում Դուբայի քաղաքապետարանի ինը բարձրաստիճան պաշտոնյաների հրամայվել է հեռանալ աշխատանքից:
Շեյխ Մուհամմեդը հայտնի է իր վաղ-առավոտյան ստուգումներով, հաոզվելու համար որ Կառավարության ծառայությունները համապատասխանում են համաշխարհային հիացմունքի արժանացած Դուբայի ստանդարտներին:
Պատրաստեց՝ Նարե Չոբանյանը