370 կգ կոկաին է հայտնաբերվել Coca-Cola-ի գործարանում

Ինչպես գրում է BBC-ն՝ Ֆրանսիայում գտնվող Coca-Cola-ի գործարաններից մեկում 370 կգ կոկաին է հայտնաբերվել, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո: Պարկերով թմրանյութը, որը թաքցված է եղել նարնջի հյութի տարաներում, հայտնաբերվել է Հարավային Ամերիկայից փոխադրված բեռնարկղում: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել, սակայն քննիչների պնդմամբ Coca-Cola-ի գործարանի աշխատակիցները որևէ առնչություն չունեն հանցանքի հետ:

«Հետաքննության սկզբում ձեռք բերված տվյալները արդեն ցույց տվեցին, որ աշխատակիցները ներգրավված չեն հանցանքի մեջ»,- տեղական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է գործարանի տարածքային բաժնի նախագահ Ժան-Դենիս Մալգրասը:

Ինչպես հայտնի է 2015թ-ի ապրիլին Ֆրանսիայի մաքսավորների ջանքերով 2 տղամարդ էր ձերբակալվել, ովքեր փորձել են 250 կգ կոկաինով բեռնված զբոսանավով նավարկել դեպի Մեծ Բրիտանիա:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել