Որդին ծեծելով սպանել է ծնողներին

Նյու Ջերսիի Ուեստ Դեպտֆորդի իշխանություևնները տեղեկացնում են, որ տղամարդը Նյու Ջերսիում գտնվող իրենց տանը, ձեռքով և առարկայով ծանր ծեծի է ենթարկել ծնողներին` սպանելով նրանց տեղեկացնում է Crime News Daily-ն։

Ֆիլիադելֆիայի քաղաքամերձ բնակավայր Ուեստ Դեպտֆորդում տեղի ունեցած այս սպանության պատճառը քննվում է:

Վարչական շրջանի դատախազները նշում են, որ 58-ամյա Էդվարդ Քոլսին և նրա 55-ամյա կնոջը` Ռոսեմարիեին գտել էր ընտանիքի բարեկամներից մեկը ուբաթ, ժամը 1:30 սահմաններում: Նա որոշել էր այցելել ընտանքին, որովհետև հեռախոսով նրանց հետ չէր կարողացել կապ հաստատել:

Երբ ոստիկանությունը ժամանեց, զույգի 28-ամյա որդի Ռայանը տանն էր: Նրա հոգեկան վիճակը գնահատելու համար նրան ուբաթ օրը տեղափոխեցին հիվանդանոց, իսկ շաբաթ օրը բերման ենթակեցին:

Ռայան Քոլսի դեմ ներկայացվել են սպանության և զենք ու զինամթերք պահելու մեղադրանքներ: Նրա դատարան ներկայանալու երաշխիքի գումարը սահմանվել էր 1 միլիոն դոլար:

Շաբաթ օրը դեռ պարզ չէր, թե արդյոք Ռայանը փաստաբան ունի՞:

Դիահերձման արդյունքներից պաչզվեց, որ զույգի մահվան պատճառը դարձել էր գլխին հասցված ծանր վնասվածքը:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Բաղդասարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել