Օգոստոսի 13-ին, ժամը 3.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի:
Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1982 թ. ծնված Խաչիկ Ֆահրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Իրավաբան.net