Քիչ առաջ ՀՀ գխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը»:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ գխավոր դատախազությունից Իրավաբան.net-ին տեղեկացրել էին, որ ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա: