Ինչո՞ւ հանձնվեցին Սասնա ծռեր խմբավորման անդամները

Ժիրայր Սեֆիլյանն է առաջարկել, որ Սասնա ծռեր խմբավորումը հանձնվել: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալբերտ Պողոսյանը: Նա հայտարարեց, որ զենքերը խմբավորման անդամները վայր են դրել.

«Շատերի համար կթվա, թե այս քայլը անտրամաբանական է, բայց ամենակարևոր քայլը կատարվեց, ամբողջ ժամանակ մտադրված է եղել, որ ոստիկանության ու քաղաքացիների արյունահեղությունից հետո մնա հավերժ թշնամությունը Հայաստանում, բայց այսօր Սասնա ծռերը ժողովրդի մեջ արթնացնելով ազատության ոգին, որոշեցին չգնալ արտաքին ուժերի ցանկությանն ընդառաջ, չուզեցին նպաստել նրանց ծրագրերի իրականացմանը և վայր դրեցին զենքերը»,- նշեց պարոն Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել