«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 30–րդ հոդվածի 6–րդ մասի համաձայն`
«Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող տարեկան նվազագույն եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Տվյալ տարվա ընթացքում սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է»: