ՀՀ կառավարության թիվ 1717–Ն որոշման համաձայն` «Անվճար կամ արտոնյալ դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» սահմանված է հետևյալ իրավակարգավորումը.
Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար՝
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
բ) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
գ) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
ե) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
ը) մինչև 7 տարեկան երեխաներ: