Իր չկատարած հանցանքի համար բրիտանացի Մայքլ Օ՛Բրայենը 11 տարի անցկացրել է բանտում, որտեղ էլ սովորել է իրավագիտություն՝ իր անմեղությունն ապացուցելու համար: Օ՛Բրայենն այսօր Հայաստանում է և հայաստանցի լրագրողների հետ զրույցում նշում է, որ իր արդրացման գործում մեծ ներդրում են ունեցել հենց լրագրողները.
«Լրագրողների օգնությամբ նոր ապացույցներ գտնվեցին, որոնք հիմք էին ոստիկաններին մեղադրել կոռուպցիայի մեջ, եւ երեւան եկած նոր հանգամանքների շնորհիվ կարողացանք բողոքարկել իմ գործը»,- Օ՛Բրայենը պատմում է, որ արդրացվելուց հետո կառավարությունը փոխահատուցում է վչճարել՝ 11 տարի անմեղ անձին ազատազրկելու համար: Այնուհետև նա սկսել է աշխատել բանտերում հայտնված անմեղ անձնաց աջակցելու ուղղությամբ. «Դատական սխալները բոլոր երկրներում էլ պատահում են, պետք է ընդունենք, որ նման դեպքեր կան»:
Մայքլ Օ՛Բրայենի հետ Հայաստան է եկել նաև բրիտանացի փաստաբան Մայքլ Նոթթոնը, ով Բրիսթոնի համալսարանում հիմնել է Մեծ Բրիտանիայի «Անմեղության ցանցը», որը զբաղվում է դատական ճակատագրական սխալների վերհանմամբ ու շտկման գործընթացով:
Դատական սխալներին նվիրված այսօրվա քննարկման ժամանակ Մայքլ Նոթթոնը նշեց, թե ինչու՞ է Մեծ Բրիտանիայում դժվարանում բանտից այն մարդկանց ազատարձակումը, ովքեր իրենց անմեղ են համարում: Բանն այն է, որ անձի պատիժն ավելի կարող է մեղմացվել, եթե նա ընդունի իր մեղքը, զղջա կատարվածի համար, մասնակցի ուղղման դասընթացների:
Մայքլ Օ՛Բրայենն ու Մայքլ Նոթթոնը Հայաստանում են «Անմեղության հայկական ծրագրի» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Կազմակերպության նախագահ Զարուհի Մեջլումյանն, ով նաև լրագրող է, միջոցառման ժամանակ նշեց, որ ներկայումս հին գործերի վերաբացման համար կարևոր խնդիր է այն, որ գործի ապացույցները ոչնչացվում են: Սակայն իր հետևողական աշխատանքի շնորհիվ Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվում է նոր հոդված, որով այլևս գործի ապացույցները չեն ոչնչացվի:
Միջոցառման ժամանակ բոլոր բանախոսները պնդում էին այն միտքը, որ բանտերում հայտնվում են նաև անմեղ մարդիկ, որոնք հանցագործ չեն ու պետք է արդարացվեն, իրենց վրայից պետք է հանվի հանցագործի խարանը: