Իրավաբան.net կայքում երեկ հրապարակել էինք իրազեկում նվիրված ուսանողական նպաստների հատկացման կարգին (տե՛ս), որը գործում է Երևանի պետական համալսարանում (Հաստատված ԵՊՀ գիտխորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 26–ի նիստում)։
Այժմ ներկայացնում ենք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցման տրամադրման չափի իրավակարգավորումները։
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանաչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարված և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`