Ծանոթացե՛ք ուսանողական նպաստների հատկացման կարգին

Իրավաբան.net կայքն իր ընթերցողներին պարբերաբար ներկայացնում է տարաբնույթ իրազեկումներ` նվիրված նրանց սոցիալական կարգավիճակի բարելավմանը։

Այժմ, ներկայացնում ենք ուսանողական նպաստների հատկացման կարգը, որը գործում է Երևանի պետական համալսարանում (Հաստատված ԵՊՀ գիտխորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 26–ի նիստում)։

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է`

  1. մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնած (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցույթային կարգով,
  2. օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերում ընդգրկված անձանց`

ա) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պարկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ) 1–ին և 2–րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ) զոհված զինծաօայողների երեխա–ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի,

ե) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին։

Ընդհանուր մրցույթից դուրս, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված անվճար տեղերի հաշվին ընդունված ուսանողները` որպես նպատակային ուսուցմամբ ընդունվածներ, օգտվում են իրենց արտոնություններից` մինչև ուսումնառության ավարտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել