Ինքներդ հստակ հաշվարկե՛ք Ձեր բնակարանի կադաստրային արժեքը

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կադաստրային գնահատման արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ա = Ամ x Մ x Գգ x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գա

որտեղ`

Ամ -ն` բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքն է` ըստ աղյուսակ 1-ի,

Մ-ն` բնակարանի ընդհանուր մակերեսն է (ներքին չափերով), արտահայտված քառակուսի մետրերով,

Գգ -ն` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցն է,

Գծ -ն` բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցն է,

Գբ -ն` բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցն է,

Գհ -ն` բնակարանի հարկի հետ կապված գործակիցն է,

Գվ -ն` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,

Գմ -ն` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,

Գա -ն` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է:

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման նպատակով`

ա) բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը (Ամ) սահմանվում է`

Աղյուսակ 1

Երկաթբետոնյա շինությունների համար

230.000 դրամ

Քարե շինությունների համար

255.000 դրամ

բ) տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Երևան քաղաք

0.17

1.0

Կոտայք

0.055

0.26

Արմավիր և Արարատ

0.044

0.32

Արագածոտն

0.035

0.32

Շիրակ

0.035

0.21

Լոռի

0.035

0.26

Տավուշ

0.035

0.17

Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք

0.035

0.13

գ) բնակարանի ծածկի տեսակի հետ կապված գործակիցը Գծ սահմանվում է`

երկաթբետոնից ծածկերի համար 1.0
փայտից ծածկերի համար 0.9.

դ) բնակարանի բարձրության (ներքին չափերով) հետ կապված գործակիցը (Գբ) սահմանվում է`

մինչև 2.7 մետր բարձրություն ունեցող հարկերի համար 0.9
2.7 մետրից մինչև 3.0 մետր բարձրություն ունեցող հարկերի համար 1.0
3.0 մետր և ավելի բարձրություն ունեցող հարկերի համար 1.1.

ե) բնակարանի հարկի հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

առաջին հարկի համար 0.95
երկրորդից հինգերորդ հարկերի համար 1.0
վեցերորդից իններորդ հարկերի համար 0.9
տասներորդ և ավելի բարձր հարկերի համար 0.8
վերջին հարկի համար` լրացուցիչ 0.95
նկուղային հարկի համար 0.5
կիսանկուղային հարկի համար 0.65
ձեղնահարկի /տանիքային հարկի/ համար 0.7.

զ) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

0 կարգի վնասվածության շինության համար 1.0
1-ին և 2-րդ կարգի վնասվածության շինության համար 0.95
3-րդ կարգի վնասվածության շինության համար 0.5
4-րդ կարգի վնասվածության շինության համար 0.0.

է) շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 1.0
7-ից 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.94
10-ից 12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.91
13-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.88
16-ից 18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.85
19-ից 21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.82
22-ից 24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.79
25-ից 27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.76
28-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.73
31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.70
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար 0.60.

ը) բնակարանի ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 0.5
50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 0.7
80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար 1.0:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել