Նոր Նորք 5-րդ զանգվածի 2/19 ընտրատեղամասում հանրաքվեի վերջին պահերին անսովոր հանգստություն էր տիրում: Իրավաբան.net-ի հետ զրույցում ընտրատեղամասի աշխատակիցները նշեցին, որ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Ժառանգություն կուսակցության անդամը նույնպես փոխանցեց, որ ամեն ինչ հանդարտ է անցել, նման պատասխան տվեց ՀԱԿ ներկայացուցիչը, երբ կարծիք հայտնեցինք, որ ՀԱԿ-ի անդամին ոչ բնորոշ պատասխան էր, կինը արձագանքեց. «Բայց ինչո՞ւ եք այդպես ասում, հանգիստ է անցել, դրա համար էլ նման պատասխան եմ տալիս»:
Նշենք նաև, որ այս ընտրատեղամասում աշխատում էր նաև հղի մի կին, նա ներկայացել էր ՏԻՄ-ից:
Իրավաբան.net