Եթե երթևեկեք տրանսպորտային միջոցներով` առանց վճարելու, ապա որքա՞ն կտուգանվեք

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137–րդ հոդվածի համաձայն սահմանված է անտոմս երթևեկության համար վարչական պատասխանատվության դրույթները.

Այսպես, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության արժեքը վճարելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել