Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերման կառուցակարգի հիմնախնդիրները Հայաստանում

Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Կատարինե Խաչատրյանի աշխատությունը «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերման կառուցակարգի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Հայաստանում կոռուպցիան գոյություն ունի գրեթե բոլոր ոլորտներում և դրա դեմ պայքարը յուրաքանչյուր ոլորտի գործառույթներց է: Այդպիսի ոլորտ է նաև առողջապահության ոլորտը, որտեղ առկա են մի շարք հիմանխնդիրներ: Այստեղ կան ակնհայտ բացեր կապված պետպատվերի շրջանակներում բուժման և դեղերի շրջանառության ոլորտում:

ՀՀ քաղաքացիների մոտ այժմ առկա է ոչ բավարար վստահություն բժշկական ծառայությունների և բուժանձնակազմի հանդեպ:  Ինքս որպես ՀՀ քաղաքացի կարող եմ ասել, որ մարդիկ բժշկի օգնությանն են դիմում դանակը ոսկորին հասնելու պահին միայն: Շատերը վստահ լինելով սեփական գիտելիքների վրա, ինչպես նաև հիշելով ավանդույթ դարձած հիվանդանոցներում առկա անարդարությունները ավելի ու ավելի քիչ են դիմում Հայաստանում գործող բուժծառայություններին: Այդ իսկ պատճառով շատերն են դիմում արտասահմանում գործող բուժհիմնարկություններ: Ցավով պետք է նշել, որ բժշկական կազմակերպություններում առկա է անբավարար թափանցիկություն, որը կարող է նպաստել  կոռուպցիայի առաջացմանը:

Համաձայն ՀՀ նախկին սահմանադրության 38-րդ հոդվածի յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:[1] ՀՀ նոր սահմանադրության 85-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Օրենքը սահմանում է անվճար բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը: Սակայն բնակչության շրջանում կա մի գերխնդիր, երբ քաղաքացիները իրազեկված չեն լինում և մտածելով, որ բժշկական ծառայությունները բավականին թանկ են, հրաժարվում են օգտվել դրանցից: Սա մեր պետության գերխնդիրներից է, որը ունի անհապաղ լուծման կարիք:

Տարիներ շարունակ կոռուպցիոն ռիսկերը բուժսպասարկման ոլորտում հանգեցրել են թերի բուժման: Այսօր բժշկական սպասարկման գները շատ դեպքերում չեն արտահայտում իրական ծախսերը, այդ պատճառով քաղաքացիները կատարում են ոչ պաշտոնական վճարումներ: Հաճախ դրանք դրսևորվում են նվերների տեսքով: Հիվանդը, չնայած լինելով պետական պատվերով բուժվող, միևնույն է նվերներ է մատուցում իրեն բուժող բժշկին: Սակայն պետք է նշել որ այդպիսի հաստատություններում պետք է արգելված լինի կոռուպցիայի դրսևորման որևէ ձև, վերը նշված ձևը նույնպես:

Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացը ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում անկատար է: Այստեղ դիտարկման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ պետպատվերի շրջանակներում ստացված դեղերը բաշխվում են հայեցողական եղանակով: Օրինակ, նույն հիվանդությամբ տառապող հիվանդը կարող է ինչ-ինչ  պատճառներով ստանալ ավելի մեծ քանակով դեղ, իսկ մեկ այլ հիվանդ չստանալ տվյալ դեղը կամ ստանալ պահանջարկից քիչ քանակով: Ինչպես նաև արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր՝ իրազեկման պակասի, բուժաշխատողների կողմից դեղերի չտրամադրման պատճառով կամ հրաժարվել են դրանցից դեղերի վատ որակի պատճառով:[2]

Դեղագործական ոլորտում նույնպես առկա են հիմնախնդիրներ,  հատկապես դեղերի շրջանառության տարբեր օղակներում: Ոլորտում առկա հիմնախնդիրներից է դեղերի գնման և  գրանցման թափանցիկության ցածր մակարդակը:

Բուժհիմնարկություններ դիմող անձանց թիվը կախված է դրանց դրսևորած որակից: Ըստ վիճակագրական տվյալների ամբուլատոր հաճախումները Հայաստանում քիչ տոկոս են կազմում.

1 տարվա ընթացքում տվյալ բուժհիմնարկ դիմած և չդիմած անձանց տոկոսը (2013թ)[3]

Միջազգային փորձ

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության համապատասխան իրավական ակտերով համապարփակ և մանրամասն կարգավորումներ են նախատեսվում լիցենզավորված դեղատների կողմից դեղերի առաքման, ինտերնետային կայքերի միջոցով դեղերի առցանց պատվերի և առաքման գործընթացների կարգավորման համար[4]:

Մեջբերենք Բեվերիջի մոդելը, որը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում և այժմ կիրառվում է Իսպանիայում, սկանդինավյան երկրների մեծ մասում, Կուբայում և Նոր Զելանդիայում: Ըստ դրա բժշկական ծառայությունները, ինչպես նաև դեղերը ապահովվում են պետության հաշվին: Մեծ Բրիտանիայում կան ինչպես պետական այնպես էլ մասնավոր հիվանդանոցներ: Կան և՛ պետական աշխատող բժիշկներ և՛ մասնավոր բժիշկներ, սակայն 2 դեպքում էլ աշխատավարձը վճարում է պետությունը: Այս երկրներում չկա բուժծառայությունների վճար հասկացությունը: Սովորաբար այն երկրներում, որտեղ գործում է այս մոդելը, ավելի քիչ են բուժման համար ծախսերը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը:

ԱՄՆ-ում գործում են տարբեր մոդելներ որոնք հիմնված են քաղաքացիների սոցիալական կարգավիճակի վրա: Երբ գործը վերաբերում է վետերաններին, ապա այստեղ օգտագործվում է Մեծ Բրիտանիայի և Կուբայի փորձը, այն է՝  քաղաքացիները ովքեր բարձր են 65 տարեկանից ”Medicare” դաշնային ծրագրի միջոցով ստանում են անվճար բուժծառայություններ և համապատասխան դեղեր: Այս ծրագիրը գործում է նաև Կանադայում:[5] 

Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերման մեխանիզմների ոլորտում կոռուպցիայի կանխարգելման միջոցները և դրանց կենսագործմանն ուղղված առաջարկությունները

Առողջապահության ոլորտում նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել թափանցիկության,և վերացնել կոռուպցիոն ռիսկերի կրճատման նպատակով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները:

  • Անվճար դեղապահովման ոլորտում ապահովելով օրենսդրությամբ ամրագրված մարդու իրավունքների անխապահ իրացումը:
  • Վերացնել այսպես կոչված «Նվերների և հավելյալ գումարների արտավոր պրակտիկան» ՀՀ բուժհաստահություններից:
  • Իրականացնել հիվանդների իրավունքների իրազեկման պարբերական ծրագրեր, բարելավել բնակչության իրազեկվածությունը առողջապահության ոլորտի իրենց իրավունքների վերաբերյալ: Այսպիսով քաղաքացիները կլինեն իրազեկված, իսկ կոռուպցիոն ռիսկերը՝նվազեցված:
  • Դեղերի պետական գրանցման գործող կարգը դարձնել թափանցիկ:
  • Ապահովել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացումը՝ ապահովելով ստացված դեղերի արդյունավետ և արդարացի բաշխումը:
  • Կրճատել դեղերի ստվերային շրջանառությունը:
  • Ապահովել դեղերի գնումների և վաճառքի գործնթացի թափանցիկությունը:
  • Ապահովել ամբուլատոր պոլիկլինիկաներում անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի թափանցիկությունը ու օրինականությունը, ինչի արդունքում բարձրացնել վստահությունը բժշկական ծառայությունների և բուժաշխատողների հանդեպ:

Ինպես նաև, այս ամենից զատ, կարևոր է վերացնել խտրականության դրսևորման բոլոր ձևերը բուժհաստատություններից:

Օգտագործված գրականության ցանկ

http://www.religions.am/files/9160/pastathter/ps8.pdf

http://www.gov.am/u_files/file/xorhurdner/korupcia/1141_1k_voroshum.pdf

http://iravaban.net/wp-content/uploads/2014/12/legal_acts_1277402288721_Razmavarutyun.pdf —-<<Հայաստանի Հանրապետության Կառավարություն,Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն Ռազմավարություն 3.4.2.  Առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները>>- էջ.41

http://nih.am/uploads/files/hspa_2014_arm.pdf

http://www.myshared.ru/slide/635611/

ՀՀ սահմանդրություն, հոդված 38

 ՀԿ Ռազմավարություն

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=986&Reading=1 -Հայաստանի Հանրապետության Օրենքը Դեղերի Մասին

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=37386 – Հայաստանի Հանրապետության Օրենքը Դեղերի Մասին, Գլուխ 3. Բնակչությանը Դեղերով Ապահովելու Եվ Դեղագործությունը  Զարգացնելու Պետական Քաղաքականության Հիմնական Սկզբունքները

[1]http://iravaban.net/wp-content/uploads/2014/12/legal_acts_1277402288721_Razmavarutyun.pdf

[2]http://www.religions.am/files/9160/pastathter/ps8.pdf

[3]http://nih.am/uploads/files/hspa_2014_arm.pdf

[4]http://www.religions.am/files/9160/pastathter/ps8.pdf

[5] http://www.myshared.ru/slide/635611/

Կարդացեք նաև՝

Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ