Կադրերի մրցութային ընտրության և բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության ապահովման խնդիրները առողջապահության ոլորտում

Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Վարդուհի Եսայանի աշխատությունը «Կադրերի մրցութային ընտրության և բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության ապահովման խնդիրները առողջապահության ոլորտում» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

 

Ներկա իրավիճակ

Առողջապահական համակարգի զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկն է: ՀՀ-ում առողջապահության ոլորտի քաղաքականության հիմնական առաքելությունն է հանդիսանում ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման կազմակերպումը, առողջապահության բնագավառին առնչվող oրենսդրական, իրավական ակտերի նախագծերի  մշակումը, բնակչության առաջնային և մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուսումնասիրությունը:

ՀՀ-ում առողջապահության  ոլորտում  առանձնացվել են մի շարք գերակա ծրագրեր 2015 թվականի համար, որոնց շարքում էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ.-ի միջոցառումների ծրագրում[1] առողջապահության ոլորտը թիրախային ուղղություն դարձնելը:

Սույն ռազմավարությամբ առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում մշակվել են մի շարք առանցքային խնդիրներ, ինչպիսիք են`

  • Առողջապահական օրենսդրության արդիականացմանն ուղղված համապարփակ ծրագրի մշակում և իրականացում
  • Առողջապահության համակարգում գնագոյացման համակարգի բարելավում
  • Հանրային ֆինանսների թափանցիկության բարձրացում
  • Առողջապահության համակարգի
  • Դեղերի պետական գրանցման գործող կարգի վերանայում
  • Լաբորատոր գործիքային     ծառայությունների     որակի     ապահովման      և վերահսկման չափորոշիչների մշակում և ներդնում

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ.-ի միջոցառումների ծրագրից չի վրիպել նաև առողջապահության  ոլորտում  կադրերի  մրցութային  ընտրությանը  և բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանությանը վերաբերող խնդիրը: Սույն խնդիրն իր արտացոլումն էր գտել նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ.-ի միջոցառումների ծրագրում, սակայն մինչ օրս բժշկական հաստատություններում կադրերի ընտրության մրցութային կարգը դեռևս պատշաճ ձևով ներդրված չէ: Այս բացթողումը բարենպաստ պայմաններ է ստեղծում   կադրերի    հայեցողական    ընտրության   և    հովանավորչության    համար։ Բացի այդ, չկան նաև խնդրին առնչվող իրավական ակտեր, որոնք կկարգավորեին և/կամ կկանխեին կոռուպցիոն ռիսկերը առողջապահության ոլորտի մասնագետներին աշխատանքի ընդունելու գործում:

Լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում բժշկական անձնակազմի թվաքանակի հաշվարկման համար անհրաժեշտ մեթոդաբանության ու նորմատիվների բացակայությունը: Լրացուցիչ կոռուպցիոն ռիսկերի աղբյուր է հանդիսանում նաև պետական լիազոր մարմնի կողմից հաստիքների նախահաշվարկի կարգապահության նկատմամբ անբավարար վերահսկողությունը: Բացի այս, կարևոր խնդիր է նաև բուժական անձնակազմի ցածր աշխատավարձերը,  որը  էականորեն  նպաստում  են  ոչ պաշտոնական վճարումների երևույթի արմատավորմանը:

Ցանկանում ենք ուշադրությունը հրավիրել  հետևյալ  հանգամանքի  վրա.  2009-2012թթ.-ի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով նախատեսվել էր մշակել և ներդնել պետական ու համայնքային բժշկական հաստատություններում բուժանձնակազմի   թափուր   հաստիքների   ընտրության մրցութային համակարգը, ինչպես նաև սահմանել բժշկական հաստատություններում բուժանձնակազմի օպտիմալ թվաքանակի չափորոշիչները, պետական բուժաշխատողների նվազագույն աշխատավարձի միասնական դրույքաչափերը: Ծանոթանալով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ.-ի միջոցառումների ծրագրի մոնիթորինգի արդյունքներին[2], պարզ է դառնում, որ նման կարևորություն ունեցող հարցի լուծմանն ուղղված ակնկալվող գործողությունները եղել են ապարդյուն: Մոնիթորինգային ցուցիչները արձանագրել են միայն տվյալների բացակայության փաստը:

Գաղտնիք չէ, որ առողջապահության ոլորտում  ծառայությունների որոկյալ մատուցման համար անհաժեշտ է ունենալ համապատասխան միջոցներ և առաջին հերթին պատշաճ կերպով պատրաստված կադրային ներուժ:

Վերջին տարիներին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության եվրոպական գրասենյակը ընդունել է մի շարք որոշումներ` ուղղված տարածաշրջանում առողջապահական կադրային ներուժի հիմնախնդիրների լուծմանը: Նման որոշումներից են՝ EUR/RC57/R1 2007 թվականի որոշումը[3], EUR/RC59/R4 2009 թվականի որոշումը[4], որոնք անդամ երկրներին առաջարկում են բարելավել առողջապահական համակարգի կադրային ներուժի վերաբերյալ տեղեկատվությունը, հաստատել ռազմավարական փաստաթղթեր՝ կադրային ներուժի զարգացման վերաբերյալ: Բացի այս ունենք նաև Առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրի՝ ՀՀ կառավարության նիստի 2014 թվականի արձանագրային որոշումը[5], որտեղ համապարփակ ներկայացված են կադրային ներուժի պլանավորման քայլերը, առողջապահության համակարգում մարդկային ներուժի զարգացման քաղաքականությանն ուղղված քայլերը:

Այսինքն, ունենք մի քանի փաստաթղթեր, համաձայն որոնց առողջապահության համակարգում պետք է իրականացվեին կադրերի ներուժի զարգացմանն ու բարելավմանն ուղղված քայլեր, բայց չունենք և ոչ մի փաստաթուղթ, որը կկանոնակարգեր կադրերի համալրումը, թափուր աշխատատեղերի քանակը, ծառայության դիմաց սահմանված համապատասխան վարձավճարը, այսպիսով կկանխվեին նաև կոռուպցիոն ռիսկերը:

Ներկայումս չկան հաստատված և գործող չափորոշիչներ, որոնցով հնարավոր է հաշվարկել ՀՀ տարածքում անհրաժեշտ առողջապահական կադրերի ներկայիս և հեռանկարային պահանջարկը: Այս պատճառով իրավական ակտերի մշակումը պետք է հանդիսանա կադրային պլանավորման և կադրային զարգացման ռազմավարության հիմնախնդիրը:

Հայաստանի     Հանրապետությունում     բժշկական     կադրերի     մասնագիտական կրթական պատրաստումն իրականացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և 6 ոչ պետական բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններում և 23 միջին մասնագիտական բժշկական հաստատություններում:

Բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտների քանակը պետական և ոչ պետական բուհերում 2000 թ.-ից հետո մինչև 2013 թ.-ը բոլոր մասնագիտություններով աճել է շուրջ 2 անգամ: Այսինքն, ունենք շրջանավարտների թվաքանակ, որը տարեց-տարի աճում է, սակայն պարզ չէ, թե բուհ ավարտած շրջանավարտները ինչ կարգով են բուժհաստատություններում անցնում աշխատանքի:

Իրավական  դաշտը  կարգավորված  չլինելու  հետևանքով,  բազմաթիվ  կեղծ բժշկական մասնագիտություններով անձինք փորձում են գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ որոշ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ պատրաստում են մասնագետներ, ովքեր հետագայում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորություն, կամ բավարար գիտելիքներ չեն ունենում:

Հայաստանում բժիշկների պատրաստաման քանակի ավելցուկի պայմաններում և նրանց թվաքանակի շարունակվող աճին զուգահեռ աճում է նաև բժիշկների թափուր աշխատատեղերի քանակը:

Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն 2014-ի[6]  հաղորդած տվյալների համաձայն 2003-2014 թթ.-ին բժիշկների թափուր աշխատատեղերի շարժընթացը կարելի է բաժանել երեք փուլի՝ 2003-2006 թթ (աճ է 40 %-ով` 361-ից 511-ը), 2007-2011 թթ.` անկման (նվազում 20%-ով) և 2012-2014 թթ.` աճման (աճ է 40 %-ով):

Հաճախ     հանդիպող     անբարեխիղճ     կադրերի     համալրման     և     թափուր աշխատատեղերի նման աճի պայմաններում պարզապես անհրաժեշություն է զգացվում սահմանել մի այնպիսի կայուն համակարգ, այնպիսի ընտրության մրցութային համակարգ, որի վերահսկողության ներքո բուժական հաստատություններում աշխատանքի կանցնեն այն անձինք, ովքեր կունենան բավարար գիտելիքներ, կլինեն բարեխիղճ և հետևողական և միանգամայն կբացառվի շահերի բախումը, հովանավորչությունը և կադրերի հայեցողական ընտրությունը:

Մի փոքր շեղվելով թեմայից, հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում չի գործում բժիշկների լիցենզավորման համակարգ: Շատ երկրներում, բժշկական մասնագիտությունը պահանջում է մասնագիտական լիցենզիա: Առողջապահության ոլորտում լիազորվում են աշխատել միայն այն անձինք, ովքեր ստացել են կառավարության կողմից հաստատաված լիցենզիա: Լիցենզիա չի շնորհվում ինքնաբերաբար, բոլոր նրանց, ովքեր ստանում են բժշկական կրթություն: Բժշկական հաստատությունն ավարտած շրջանավարտը միայն լեցենզիա ստանալուց հետո կարող է իրավական առումով կոչվել բժիշկ: Իսկ լիցենզավորման գործընթացը , որպես կանոն լինում է փորձարկման կամ քննության տեսքով, որն անց է կացվում բժշկական հանձնաժողովի կողմից: Նման սկզբունքով են շարժվում մի շարք երկրներ, ինչպիսիք են` Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Կոլումբիայի Հանրապետությունը: Իսկ ի՞նչ ունենք ներկայում: Գոյություն ունի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, որտեղ ցավոք սրտի, չկա առողջապահության ոլորտին վերաբերող հոդված:

Միջազգային փորձ

Չինաստանում «Բժիշկների լիցենզավորման» օրենքը գործում է 1995թ.-ից: Համաձայն օրենքի, աշխատանքի անցնելու համար շրջանավարտները պետք է մասնակցեն Ազգային բժշկական լիցենզավորման քննությանը, որն իրենից ներկայացնում է Կլինիկական հմտության քննություն և Ընդհանուր գրավոր քննություն, որոնք իրենց հերթին էլ ունեն մի քանի բաժիններ: Քննությանն իրավասու են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն մեկ տարվա պրակտիկ փորձ:

ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ ունի իր լիցենզիաների տրամադրման կարգը, բայց բոլոր շրջանավարտների համար գործում է մի օրենք, ըստ որի լիցեզիա է տրամադրվում նրանց, ովքեր ավարտել են բուժհաստատություններ` ներառված Միջազգային բժշկական կրթական տեղեկատու ցուցակում: Լիցենզավորման գործընթացը տևում է 3-6 ամիս, որը ներառում է պարտադիր անձնական, կրթական ստուգումներ, վերապատրաստումներ:

Ի տարբերություն ԱՄՆ-ին, Կոլումբիայում առանձին լիցենզավորման քննություն չի անցկացվում, քանի որ բուժհաստատություն ընդունվելուց առաջ ուսանողները ստանում են թույլտվություն բժշկական աստիճան ստանալու համար: Փոխարենը` շրջանավարտները մատուցում են «պարտադիր սոցիալական ծառայություն» (գյուղական վայրերում, հանրային առողջապահություն, հետազոտություններ, հատուկ բնակչությանը, օրինակ` որբ երեխաներին խնամելը), որը տևում է մեկ տարի և համարժեք է լիցենզիայի ստացմանը:

Բժշկական լիցենզավորում տերմինը լինելով արևմտամետ հասկացություն` իր որակումը չի փոխել նաև Մեծ Բրիտանիայում, սակայն համարժեք անալոգ է դիտվում հաշվառումը կամ գրանցումը գրանցամատյանում, որտեղ տարբերակում ենք` «պայմանական գրանցում», «լիարժեք գրանցում», «մասնագիտական հաշվառում»: ՄԲ-ում կա Ընդհանուր բժշկակն խորհուրդ, որը կարգավորող մարմին է բժիշկների լիցենզավորման գործում: 2009թ.-ից այս մարմինը հաստատել է նաև «լիցենզիա կիրառելու» մասին օրենքը, համաձայն որի բժիշկները պետք է և գրանցված լինեն, և ունենան լիցենզիա:

Բազում քննադատությունների ենթարկված այս «գործիքը» առաջացնում է մեծ ծախսեր, երբեմն որակի պահպանման խնդիրներ, ավելի հաճախ կոռուպցիոն մեծ ռիսկեր, սակայն գործող նման համակարգի դեմքում պարզ կերպով հնարավոր կլինի շրջանցել շահերի բախումը, հովանավորչությունը, կադրերի հայեցողական ընտրությունը և առհասարակ այլ կոռուպցիոն ռիսկերը: 

Առաջարկություններ

Ամփոփելով աշխատանքը, հարկ է նշել, որ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում տեղ գտած այս խնդրի լուծումը միանշանակ կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է շարունակական և կանոնավոր աշխատանքներ տանել:

  1. Վերջին տարիներին ՀՀ արձանագրված կադրային ներուժի` բժիշկների և բժշկական հաստատությունների շրջանավարտների թվաքանակի աճի պայմաններում անհրաժեշտ է մշակել կադրային ներուժի ընդունելության և պատրաստման մեթոդաբանական ձեռնարկներ՝ հիմնվելով ժողովրդագրական և առողջապահական ցուցանիշների և մարզային բուժհաստատությունների պահանջարկի վրա: Անհրաժեշտ է մշակել քննության տեսքով մրցութային ընտրության կայուն համակարգ և ընտրության անցկացումն ու արդյունքները դարձնել թափանցիկ և ներկայացնել հրապարակայնորեն:
  2. Հստակ սահմանել հաստիքացուցակները և հաստիքները համալրել պաշտոնին համապատասխան մասնագետներով` ընթացակարգերով սահմանված հստակ մրցութային կարգով:
  3. Համակարգի մասնագետների որակավորման բարձրացման համար անհրաժեշտ է նախևառաջ վերանայել ուսումնական կրթական ծրագրերը: Եթե կան բժշկական էթիկայի կանոնների իմացությանն առնչվող թերացումներ, ապա կազմակերպել կրթական ծրագրեր իրավիճակը շտկելու համար:
  4. Բնակչության նկատմամբ բժիշկների հարաբերական քանակը Հայաստանի Հանրապետության մարզերում տատանվում է բավական մեծ միջակայքում: Չնայած նրան, որ ՀՀ-ում բժիշկների թվաքանակը բարձր է՝ մարզերում այն շարունակում է մնալ ցածր: Իրավիճակը շտկելու համար կարելի է դիտարկել, համապատասխան ոլորտային օրենքով սահմանված կարգով, բժշկական հաստատությունն ավարտած շրջանավարտներին ժամանակավորապես (մինչև երկու տարի ժամանակովվ) գործուղել հանրապետության մարզեր:
  5. Հայաստանում կան շատ փորձառու ու տաղանդավոր բժիշկներ, սակայն համակարգի ոչ արդյունավետության պայմաններում կարևոր է, որ Առողջաապահության նախարարությունն ու բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունները համագործակցեն և հաստատությունն ավարտող ուսանողը ստանա ոչ միայն դիպլոմ, այլ նաև լիցենզիա, որը կհաստատի, որ նախարարությունը նրան ճանաչում է որպես բժիշկ: Պարտադիր կերպով հարկավոր է դիտարկել բժշկական հաստատությունն ավարտած շրջանավարտների լիցենզավորման համակարգի ստեղծումը:

Լիցենզավորման համակարգի գոյության պայմաններում անգամ հնարավոր չէ բացառել  կոռուպցիոն ռիսկերը, երբ անբարեխղճության դեպքում այնպիսի մարդիկ կստանան լիցենզիա, ովքեր անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ չունեն, փոխարենը ունեն կապեր ու փող: Այսպիսի ռիսկերը կան սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել լիցենզավորումից եւ ոչինչ չձեռնարկել, նկատի ունենալով  գործող համակարգում արմատավորված կոռուպցիան:

  1. Եվ վերջապես պետք է սահմանել մշտադիրտարկում, շարունակական և պարտադիր վերահսկողություն իրականացում, ինչպես պատական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների կողմից:

Օգտագործված գրականության ցանկ 

  1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ.-ի միջոցառումների ծրագիր https://www.justice.am/storage/files/pages/pg_4308532268352_MIJOCARUMNERI_CRAGIR.pdf
  2. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ.-ի միջոցառումների ծրագրի 2010 թվականի մոնիթորինգի արդյունքներ
    https://www.gov.am/files/docs/914.pdf
  3. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության եվրոպական գրասենյակ. Որոշում առողջապահության աշխատուժի քաղաքականության մասին
    https://www.euro.who.int/en/health-topics/Health-systems/health-workforce/publications2/2007/resolution-on-health-workforce-policies,-57th-meeting,-eurrc57r1

https://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0010/68950/RC59_eres04.pdf

  • Առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությանը եվ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին արձանագրություն https://shirak.mtaes.am/u_files/MAR5-1.pdf
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2014 https://nih.am/arm/topic/3/

 

[1] https://www.justice.am/storage/files/pages/pg_4308532268352_MIJOCARUMNERI_CRAGIR.pdf

[2] https://www.gov.am/files/docs/914.pdf

[3] https://www.euro.who.int/en/health-topics/Health-systems/health-workforce/publications2/2007/resolution-on-health-workforce-policies,-57th-meeting,-eurrc57r1

[4] https://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0010/68950/RC59_eres04.pdf

[5] https://shirak.mtaes.am/u_files/MAR5-1.pdf

[6] https://nih.am/arm/topic/3/

Կարդացեք նաև՝

Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ