Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Մելինե Նուրիջանյանի աշխատությունը «Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

  1. Տեղեկատվություն հաղորդող անձանց հասկացությունը և նշանակությունը

Այսօր դեռ միջազգային մակարդակով չի ձևավորվել մեկ միասնական իրավական պատկերացում կապված «whistleblowing» տերմինի հետ, որն թարրգմանաբար նշանակում է հակաօրինական  գործողությունների վերաբերյալ հաղորդում:[1]

Անձինք, ովքեր հայտնում են տեղեկություններ կոռուպցիայի կամ այլ անօրինական գործողությունների վերաբերյալ, ունեն շատ մեծ դեր կոռուպցիոն գործողությունների և պաշտոնական  լիազորություների չարաշահման բացահայտման վերաբերյալ: Սակայն գործելով ի շահ հանրության  վերջիններս վտանգի տակ են դնում իրենց սեփական անվտանգությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր նշանակություն ունի տեղեկատվություն հաղորդող անձանց պաշտպանության մեխանիզմների ներդրումը, որը կնպաստի անձանց կողմից իրենց կամքով և նախաձեռնությամբ, բարեխղճորեն և հիմնավոր տեղեկություններ հաղորդել իրավասու մարմիններին կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ:

Այլ պետություների փորձը և արդյունքները տեսնելով, որոնք արդեն ներդրել են տեղեկատվություն տվող անձանց պաշտպանության ինստիտուտը, ապացուցում է այն փաստը, որ այն ունի կարևոր նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում:

  1. Հայաստանի Հանրապետությունում ներկա իրավճակը և միջազգային պարտավորությունները

ՀՀ կառավարությունը ղեկավարվելով միջազգային փորձով`  վերջին 12 տարիներ ընթացքում ընդունելով հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերը, մշտապես ներառում է այս ինստիտուտի ներդրման համապատասխան միջոցառումների իրականացման ցանկը, սակայն  մինչ օրս որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել այդպիսի պաշտպանության մեխանիզմները  օրենսդրական մակարդակով ամրագրելու համար:

Այնինչ նման պաշտպանության տրամադրում նախատեսված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 33 հոդվածով, ինչպես նաև Քրեական իրավունքի մասին կոնվենցիայով:

3.2015-2018թթ հակակոռուպցիոն ռազմավարություն

Այս տարի նույնպես ՀՀ կառավարությունը  հակակոռուպցիոն ռազմավարություն միջոցառումների ծրագրի 53–րդ կետում  ներառեց Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքների օրենքով սահմանումը: Ըստ սահմանված ժամկետների 2017թ-ին օրենսդրական փաթեթը պետք է ներկայացվի կառավարություն և մինչև 2018 թ-ը համապատասխան երաշխիքներ սահմանող իրավական ակտը:

  1. 2009-2012թթ հակակոռուպցիոն ռազմավարություն

Սակայն ուսումասիրելով 2009-2012թթ կատարված աշխատանքները տեսնում ենք, որ ՀՀ Կառավարությունը նախկինում այս ոլորտի վերաբերյալ աշխատանքները թերի են կատարվել, մասնավորապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրում կատարվել է փոփոխություներ` պաշտպանություն տրամադրելով ավելի լայն շրջանակի անձանց, այսինքն` բացի վկայից փորձագետից և տուժողից ներառվել են նաև դատավարությանը մասնակցող մյուս  անձիք, այսինքն ուղղակիորեն որևէ նշում չկա տեղկատվություն տվող անձանց պաշտպանության վերաբեյալ:

Իհարկե, չենք ժխտում այն փաստը, որ վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանության ինստիտոտի ներդրումը, որը տեղի ունեցավ 2006թ-ին ևս կարևոր քայլ էր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և արդյունավետ պայքարի տեսանկունից, քանի որ նրանք նույպես կարող են կոռուպցիոն հացագործությունների մասին տեղեկություններ հաղորդել: Սակայն հաշվի առնելով կոռուպցիոն ռիսկերի մակարդակը Հայաստանի Հանրապետությունում, ապա յուրաքանչյուր հստակեցում միայն կնպաստի մեր երկրում կոռուպցայի նվազեցմանը:[2]

Այստեղ ուշադրություն պետք է դարձնել այն փաստին, որ վավերացված կոնվենցիաներում ակնհայտորեն տեսնում ենք տեղեկություն տրամադրող անձանց տարանջատումը այլ անձանց շրջանակից:

Կարծում եմ օրենսդրության մեջ այդպիսի նորմի ամրագրումը կարևոր խթան կհանդիսանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և վախի մթնոլորտի վերացման, ինչպես նաև ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ տեղեկություն հաղորդելուց խուսափելու իրավիճակների կրճատմանը:

Օրինակ, շատ հաճախ անձիք` զանգահարելով ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների կողմից գործարկվող հակակոռուպցիոն կետրոններ և հաղորդելով կոռուպցիոն  գործողությունների մասին,  վերջում չեն համարձակվում տրամադրել իրենց տվյալները, որն անհրաժեշտ է իրավապահ մարմիններին հաղորդում նեկայացնելու և գործին ընթացք տալու համար:[3] Սա իհարկե պայմանավորված է մի քանի հանգամանքերով.

  • Իրավապահ մարմինների և հանրության համագործակցության ցածր մակարդակով,
  • Հանրային ծառայողների նկատմանբ բնակչության ցածր վստահության մակարդակով:

Այս կապացկցությամբ կցանկանայի անդրադառնալ այն փաստին, որ Կառավարությունը 2011թ.-ին  ընդունել է  մի որոշում, որը սահմանում է հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին (այսուհետ՝ իրավախախտում) համապատասխան պաշտոնատար անձանց,  իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը[4]:

Սույն որոշման մեջ ներառված են նաև իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի անվտանգությունը ապահովելու  նպատակով որոշ երաշխիքներ:

Կարծում եմ այս որոշումը պետք է խթանի հանրային ծառայողների շրջանում կոռուպցիոն իրավախախտումների դեմ պայքարը, որը կնպաստի դրա հետ փոխկապակցված նաև այլ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` հանրային ծառայողների նկատմանբ հանրության վստահության բարձրացմանը:

 Սակայն հաշվի առնելով  հանրային ծառայողների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, կարծում եմ այս ոլորտը պետք է կարգավորվի ոչ թե ենթաօրենսդրական ակտով, այլ օրենքով, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում:

5.Միջազգային փորձ

Անդրադառնալով միջազգային փորձին, նշենք, որ շատ պետություններ օգտագործում են որոշ մոտիվացնող հնարքներ բարձրացնելու հաղորդում ներկայացնող անձանց քանակը:[5]

  • Պարգևատրման համակարգի ստեղծում.

Այն փաստը, որ անձը օրինախախտման մասին հայտնելու դեպքում կստանա պարգևատում, շատերին կստիպի համագործակցել իրավապահ մարմինների հետ:

Օր.` Հարավային Կորեայում «Կոռուպցիայի դեմ պայքարի» մասին օրենքի համաձայն անձը կպարգևատրվի 2-10% համապատասխան այն գումարի, որը բացահայտվել է իր տված հաղորդման շնորհիվ: Բայց այդ գումարը չի կարող գերազանցել 200 հազար դոլարը:

  • Կեղծ տեղեկատվության համար պատժի սահմանում.

Այս կարգավորումը հանդես է գալիս, որպես հակակշռող մեխանիզմ պարգևատրման համակարգին: Այն ներդրված է շատ պետություների օրենսդրություներում: Օր.` Հարավային Կորեայում կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում անձը կենթարկվի պատժի զրպարտության համար առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ:[6]

  • Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքերի հանրայնացնում.

Կոռուպցիոն հանցագործություների հրապարակումը կնպաստի դրա կախարգելմանը, քանի որ այդպիսով կվերանա մարդկանց մոտ դեռևս պահպանվող անպատժելիության  պատկերացումները: Նման պրակտի հաջողությամբ կիրառում են Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից:

  • Հաղորդում ներկայացնող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ստեղծում.

Օր.` Կանադայում և ԱՄՆ-ում գործատուները կենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե խախտել են հաղորդում ներկայացրած անձանց իրավունքները: Խախտումը կարող է արտայատվել ինչպես աշխատանքից հեռացնելով, պաշտոնի իջեցումով, այլ աշխատավայր տեղափոխելով, այնպես էլ ակնհայտ վատ աշխատանքային միջավայրի ստեղծումով, որը անմիջականորեն կապված է անձի հաղորդումներ ներկայացնելու հետ: Նշեմ որ այս իրավիճակում ապացուցման բեռը դրված է գործատուի վրա, ով պետք է ապացուցի իր գործողությունների ու աշխատողի հաղորդում ներկայացնելու գործողության պատճառահետևանքային կապի բացակայությունը:

  • Գաղտնիության և անանունության ապահովում.

Օրենսդրության գլխավոր խնդիրներց մեկը անձի անանությունը ապահովելն է, որը սակայն  ամրագրված է 5 պետությունների (ԱՄՆ, Արգենտինա, Գերմանիա, Ավստրալիա, Չինաստան) օրենսդրություններում:[7]

Հարավային Կորեայում անձանց գաղտնիությունը ապահովելու նպատակով 2005 թ  Հակակոռուպցիոն ակտում ընդունվեց մի նորմ, համաձայն որի հետաքննության մարմինը իրավունք չունի հրապարակել անձի տվյալները առանց վերջինիս համաձայնության, ինչպես նաև պետք է ձեռնարկի լրացուցիչ պաշտպանության միջոցներ:[8]

Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակը, և նրա առկայությունը հասարակության բոլոր շերտերում մեզ պարտավորեցնում է  բարձրաձայնել տիրող խնդիրների մասին:

Իսկ պետությունը իր հերթին ուսումնասիրելով միջազգային փորձը և դրա արդյունավետությունը, համապատասխան մեխանիզմներ պետք է ներդնի մեր օրենսդրական համակարգում, որը կօգնի մարդկանց ավելի համարձակ պայքարելու կոռուպցիոն իրավախախտումների դեմ:

6.Առաջարկություններ.

Հաշվի առնելով այն փաստը , որ սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի մինջև ձևավորվել է հակակոռուպցիոն հարթակ, ապա առաջարկում եմ դրա շրջանակներում հատուկ աշխատանքային խումբ ստեղծել և միջազգային առաջավոր փորձի հիման վրա մշակել օրենքի նախագիծ, որն իր մեջ պետք է պարունակի հետևյալ կետերը:

  1. Նեռրառել պաշտպանության առանձնացված մեխանիզմներ հաղորդում ներկայացրած անձանց համար
  2. Ներառել պարգևատրման համակարգը, որը կնպաստի իրավապահ մարմինների հետ անձանց համագործակցության բարձրացմանը: Պարգևատրումը պետք է լինի համապատասխան 20% հաղորդման ընթացքում ստացված գումարի:
  3. Կեղծ տեղեկություներից զերծ մնալու համար ստեղծել հատուկ վերահսկող մարմին, որը կստուգի տեղեկատվության հավաստիությունը: Կախված ոլորտից և ինֆորմացիայի կարևորությունից  կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում անձինք կենթարկվեն քրեական պատասխանավության՝ ազատազրկման կամ տուգանքի:
  4. Հաղորդում նեկայացնող անձանց աշխատանքային իրավունքերի պաշտպանություն: Մասնավորապես վերահսկող մարմինը պետք է հետրևողական լինի վերջինեիս նկատմամբ, եթե գործատուն հաղորդում ներակացանելուց հետո անհիմն կերպով անձին աշխատանքից հեռացնի կամ ինջեցնի պաշտոնից, ապա դա պետք է հիմք լինի հետաքննություն սկսելու և բավարար ապացույցների դեպքում գործատուին պատասխանատվության ենթարկելու համար:
  5. Տեղեկատվության գաղտնիություն և անանունության պահպանում:
  6. Պետք է ստեղծվի հատուկ կայքէջ, որը համալրված պետք է լինի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ, այն պետք է ունենա առցանց հաղորդումների ներկայացման վայր, որը հնարավություն կտա հետևել գործի ընթացքին:
  7. Կայքէջի միջոցով պետք է հանրայնացնել բացահայտված հանցագործությունները:

Օգտագործված գրականություն

  1. Քրեական իրավունքի մասին կոնվենցիա
  2. Կոռուպցիայի դեմ կոնվենցիա
  3. ՀՀկառավարության15 դեկտեմբերի 2011 թվականի N 1816-Նորոշում
  4. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
  5. 2009-2012թթ հակակոռուպցիոն ռազմավարություն
  6. 2015-2018 թթ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր
  7. Доклад «Защита заявителя о коррупции»
  8. Публичная Власть И Коррупция: Социально-Антропологический Подход Ю.А. Нисневич
  9. https://ru.wikipedia.org/
  10. Национальная Антикоррупционная Практика За Рубежом

[1]Доклад «Защитазаявителяокоррупции»

[2]2009-2012թթ հակակոռուպցիոնռազմավարություն

[3]Հակակոռուպցինկենտրոնդիմացանձանցտվյալներ

[4]15դեկտեմբերի2011թվականի N 1816-Ն

[5] Доклад «Защита заявителя о коррупции»

[6]Публичная Власть И Коррупция: Социально-Антропологический Подход  Ю.А. Нисневич

[7]https://ru.wikipedia.org/wiki

[8]Национальная Антикоррупционная Практика За Рубежом:

Կարդացեք նաև՝

«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ